Հելսինկիի միջազգաին օդանավակայանը, որը գտնվում է Ֆինլանդիայի մայրաքաղաքում, կվերածեն պոդիումի նորաձևության ցուցադրության համար Match Made in HEL ակցիայի շրջանակներում: Ինչպես հաղորդում է Airport World-ը՝ շոուն նախատեսված է մայիսի 24-ին, ցուցադրութունը կանցկացվի օդանավակայանի երկրորդ թռիչքուղում:
Նախագծին կմասնակցեն դիզայներներ Չինաստանից, Կորեայից, Ճապոնիայից, Մեծ Բրիտանիայից, Շվեդիայից, Դանիայից և Ֆինլանդիայից: Մոդելները կներկայացնեն հանդերձանքներ իրենց վերջին հավաքածուներից:
«Նորաձևությունն ու ճանապարհորդությունը միմյանցից անբաժանելի են: Ավիաթռիչքները վաղուց առանցքային դեր են կատարում նորաձևության տենդենցների ձևավորման գործում ողջ աշխարհում: Նորաձևությունը միավորում և ոգեշնչում է մարդկանց այնպես, ինչպես՝ ճանապարհորդությունը», —նշել են կազակերպիչները:
Նրանց խոսքերով՝ ցուցադրության գաղափարը միայն այն չէր, որ դիզայներները կարողանան ցուցադրել իրենց աշխատանքները, այլև՝ այն, որ հանրությանը ներկայացվի Հելսինկիի օդանավակայանը՝ որպես լավագույն ավիահաբ, որը միավորում է Եվրոպան և Ասիան: