Սոցիալական ցանցերը օգնել են փրկվել

Helped save social networks Ժամանակակից տեխնոլոգիաները, մասնավորապես՝ սոցիալական ցանցերը, կարող են ծառայել ոչ միայն որպես ժամանցի, այլև՝ դժվարին պահերին փրկության միջոց: Այս եզրահանգման է եկել բրիտանացի զբոսաշրջուհին, ով միայնակ անցել է Պլատանո թաղամասի Կրետե կղզու լեռնային հետիոտնային արահետներով: Արահետներից մեկի վրա զբոսաշրջուհին սայթաքել է և ընկել մի ճեղքվածքի մեջ՝ վնասելով ոտքը: Ինքնուրույն դուրս գալու փորձերը ապարդյուն են անցել և անգլուհին որոշել է բջջայինով կապ հաստատել այն հյուրանոցի տիրոջ հետ, որտեղ բնակություն է  հաստատել: Բայց զբոսաշրջուհին չի կարողացել ճշգրիտ բացատրել`  թե որտեղ է գտնվում, որպեսզի փրկարարները կարողանան գտնել իրեն: Այդ ժամանակ նրա գլխում ծագել է փրկարարական գաղափար, և նա Ֆեյսբուքում վերբեռնել է տեղանքի լուսանկարները, որոնք կատարել է ճանապարհին: Դրանից հետո Կրետեյի փրկարարները արագ գտել և դուրս են հանել տեղի լեռնային գեղեցկության սիրահարին:

You might also like