Դուբայում կանցկացվի Fashion Week Middle East

Դուբայի միջազգային ֆինանսական կենտրոնում հոկտեբերի 1-ից  4-ին առաջին անգամ կանցկացվի Նորաձևության շաբաթ, որի շրջանակներում 50 դիզայներներ կներկայացնեն իրենց գարուն-ամառ 2015 հավաքածուն: Հրավիրյալների թվում է ամերիկացի դիզայներ Բետսի Ջոնսոնը, ում ապրանքանիշը ծնվել է դեռևս 1978 թվականին:

 Fashion Week Middle East

Ակնկալվում է, որ Նորաձևության շաբաթը կանցկացվի ամեն տարի հոկտեմբերին և մարտին: Ապագայում կազմակերպիչները նախատեսում են ներկայացնել  Furne One և  Shrekahnth տեղացի դիզայներների հավաքածուները Նյու Յորքի Նորաձևության շաբաթում: Նորաձևության շաբաթից անմիջապես հետո տեղի կունենա Fashion Forward նորաձևության արդյունաբերության ցուցահանդեսը, որը կանցկացվի հոկտեմբերի 4-ից  6-ին:

 Fashion Week Middle East

Ծրագրում են տարածաշրջանի առաջատար դիզայներների հավաքածուների ցուցադրությունները, համաշխարհային նորաձևության ոլորտի մասնագետների քննարկումները, ինչպես նաև՝ բազմաթիվ աշխարհիկ ժամանցային միջոցառումներ: Հատուկ նշանակված տարածքում ցուցադրության այցելուները կարող են տեսնել և ձեռք բերել մերձավորարևելյան դիզայներներից աքսեսուարներ, պայուսակներ, զարդեր և տան  նորաձև  պարագաներ:

You might also like