Յուրահատուկ կահույքի և աճուրդների բոլոր սիրահարները, որտեղ կարելի է գտնել հազվագյուտ իրեր, կարող են ուշադրության տակ առնել Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում կայանալիք յուրօրինակ միջոցառումը՝ Հիթրոու օդանավակայանի գույքի աճուրդը։
Լոնդոնի գլխավոր օդանավակայանի 1 տերմինալը այս պահին փակ է վերանորոգման համար։ Եվրոպայում ամենախոշորը ճանաչված այս տերմինալից վերջին թռիչքը իրականացվել է 2016 թվականի հունիսի 29-ին։
Վերանորոգման աշխատանքներին ընդառաջ որոշվել է ազատվել հին գույքից՝ դրանք աճուրդի հանելով։
Աճուրդը կազմակերպող Global Partners ընկերությունը թողարկել է հատուկ կատալոգ՝ մի քանի հարյուր իրերով․ գրանցման և անձնագրային ստուգման սեղանիկ, ուղեբեռի ստացման և հանձնման ժապավենային համակարգ, անվտանգության վերահսկման սքաներ և նույնիսկ նստարաններ ու ցուցանակներ։