Շոտլանդիայի ArdoсhHouse հյուրանոցի հյուրերը կարող են բուժել հոգու վերքերը իրենց կեսից բաժանվելուց հետո։ Հյուրանոցի սեփականատերերը հյուրերին առաջարկում են «ճանապարհորդություն սեփական ներաշխարհով` նոր բացահայտումներով և հիշողություններուվ», որի նպատակն է սովորել համակերպվել կորստի հետ։
Հինգօրյա հյուրընկալությունը հյուրանոցում նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր կորցրել են իրենց սիրելի մարդուն կամ նրանց, ովքեր տառապում են չիրականացած պլանների պատճառով։ Բացի Լոխ Լոմոնդ լճի գեղատեսիլ տեսարաններով հյուրանոցում բնակվելուց, հյուրերը նաև կարող են ստանալ հոգեբանների խորհրդատվություն, ովքեր կօգնեն նրանց հոգևոր հավասարակշռություն գտնել։