Բժշկական նախազգուշացումը չի կանգնեցնում «բրոնզե արևայրուկի» սիրահարներին

Ինչպես ցույց է տվել Glossybox-ի ուսումնասիրությունը՝ չնայած չափից շատ արևայրուկի ակնհայտ վնասներին՝ կանայք ամբողջ աշխարհում շարունակում են չարաշահել արևային լոգանքը:  Glossybox-ի հարցմանը մասնակցել է 13 831  մարդ Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Շվեդիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից և Ճապոնիայից, նրանց 99%-ը եղել են կանայք: Հարցման արդյունքների համաձայն՝ հարցման մասնակիցներից երեքից երկուսը գոնե մեկ անգամ ստացել է դեմքի այրվածք: 

Tan

Այնուամենայնիվ, գրեթե նույն թվով (68%): հարցվածներ նախընտրում են  մնալ արևի տակ ժամը 11-ից  15-ը ընկած հատվածում: Գերմանուհիները նախընտրում են սոլյարիները. այնտեղ այցելում է Գերմանիայի բնակչուհիների 70%-ը: Ընդ որում, արևային այրվածքներ ստանում է  գերմանացիների  10%-ը: Պարզվում է՝ ամենագիտակիցը ճապոնացի կանայք են. նրանց  96%-ը հնարավորության դեպքւոմ խուսափում է արևային ճառագայթներից, իսկ 93% -ը պարբերաբար օգտագործում է արևապաշտպան քսուկներ մազերի համար:

Tan

Ճապոնուհիների օրինակին հետևում է ֆրանսուհիների 50%-ը և շվեդների 49%-ը, ովքեր ամառվա ընթացքում օգտագործում են հատուկ միջոցներ մազերը պաշտպանելու համար: Ընդ որում, մազերի առողջությունը անհանգստացնում է ֆրանսուհիներին ավելի շատ, քան մաշկինը, այդ պատճառով տեղացի կանանց 75%-ը նախընտրում է բրոնզե արևայրուկը: Առավել հաճախ արևապաշտպան միջոցներ օգտագործում են անգլիացիները և բրիտանացիները:

You might also like