Օգոստոսի 9-ից մինչև 18-ը կուբայական մայրաքաղաքում տեղի կունենա երկրի ամենապայծառ միջոցառումներից մեկը՝ Carnaval de la Havana-ն: Այդ օրերին El Malecon ափամերձ տարածքում սկսած երեկոյան ժամը 21:00-ից կանցկացվի պարային ներկայացումներ և դիմակավորված շքերթներ: Միջոցառմանը մասնակցում են 15 ազգային և մի քանի բալետի պարային խմբեր. հայտնում է Buenolatina.ru-ն: Բացի պարերից և շքերթներից, մի շարք միջոցառումների ցանկում ընդգրկված է նաև «լուսամփոփների մկրտությունը» ավանդական արարողակարգը:
Դա հին ավանդույթ է, որի ժամանակ յուրաքանչյուր փողոցային լամպի երգ է նվիրվում, որից հետո դրանք «մկրտում» են գարեջրով: Հավանայի դիմակահանդեսը երկար և փառահեղ պատմություն ունի: Դեռևս 1760 թվականին իսպանացի ազնվականները հատուկ գեղազարդ վագոններով, իրենց ստրուկների ուղեկցությամբ, անցել են Կուբայի մայրաքաղաքի Plaza de Armas կենտրոնական հրապարակով: Ստրուկները ևս փորձել են միանալ միջոցառմանը, երգել են ազգային երգեր և ցուցադրել են պարային ներկայացումներ: Մեկ ու կես դար անց՝ 1902 թվականին, Հավանայում տեղի է ունեցել առաջին պաշտոնական դիմակահանդեսը, որը կազմակերպվել է մոտավորապես նույն ձև, ինչը որ այժմ է արվում: