Վինձորում անցկացվել է Հարրիի և Մեգանի հարսանեկան արարողության փորձը

Արքայազն Հարրիի և Մեգան Մարկլի հարսանիքից երկու օր առաջ՝ հինգշաբթի օրը, Վինձորում անցկացվել է հարսանիքի փորձը։

Քաղաք են ժամանել լրագրողներ և ավելի քան հարյուր հազար մարդ ամբողջ աշխարհից։

Արքայական հարսանիքի փորձը

Զբոսաշրջիկներն ու տեղաբնակները կարողացել են հետևել, թե ինչպես են զինվորականները օգնել անցկացնել հարսանեկան արարողության շքերթի փորձը։ Դրան մասնակցել է ավելի քան 250 գվարդիացի․ հայտնում է  BBC-ն։

Արքայական հարսանիքի փորձը

Վինձորյան ամրոցում գտնվող Սուրբ Գեորգիի եկեղեցում պսակադրությունից հետո արքայազն Հարրին և Մեգան Մարկլը կշրջեն քաղաքով 25 րոպե բաց տանիքով Ascot կառքով։

Արքայական հարսանիքի փորձը

Թագավորական հեծելազորը կուղեկցի նորապսակների կառքը, որը կտանեն   չորս մոխրագույն վինձորյան նժույգները։

Արքայական հարսանիքի փորձը

You might also like