Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

Տուրիստական նորություններ նախագիծը սիրով շնորհավորում է բոլորի Ամանորը և Սուրբ Ծնունդը, մաղթում՝ հաջողություններով լի տարի, ճանապարհորդություններ և արկածներ։ Թող այս տարի չմերժվեն ձեր վիզաները, չուշանաք օդանավից, չկորցնեք ճամպրուկը, չհիասթափվեք հյուրանոցային համարից, ամենագեղեցիկ տեսարժան վայրերում չլիցքաթափվի տեսախցիկի մարտկոցը և չկոտրվեն նվեր բերած հուշանվերները։ Իսկ մենք ձեր կողքին կլինենք և կօգնենք Ձեզ ցանկացած զբոսաշրջային պարագայում։ Հավատացեք ամանորյա հրաշքին և սպասեք Ձմեռ պապին, ով, ողջ տարին  հետևելով մեր կայքին և կարդալով  Տուրիստական նորություններ, ճամփա է ընկել՝ որպես գրագետ և լավ պատրաստված ճանապարհորդ։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

Սիրով՝  Տուրիստական նորություններ նախագծի անձնակազմ

New Year and Santa Claus

Իսկ եթե Նոր տարին որոշել եք դիմավորել արտերկրում՝ ճանապարհորդելով, ապա մի մոռացեք շնորհավորել տեղաբնակներին իրենց իսկ լեզվով։ Ինչպե՞ս։ Գտեք շնորհավորանքը այստեղ։ 

You might also like