Իսպանիայում մեկնարկել է Խամոնի տոնավաճառը

Նրանք, ովքեր տառապում են խոհարարական պատժամիջոցներից, հաստատ պետք է այս շաբաթ մեկնեն Իսպանիա: Տերուել քաղաքում (Մադրիդից 200 կմ հեռավորության վրա) մեկնարկել է երկրում ամենահայտնի խոհարարական իրադարձությունը՝ Խամոնի տոնավաճառը  (Feria del Jamon de Teruel):

Feria del Jamon de Teruel

Այստեղ կարելի է համտեսել և գնել այդ մթերքի տարբեր տեսակներից: Կազմակերպիչները այցելուների համար պատրաստել են բազմաթիվ զվարճանքներ:

Feria del Jamon de Teruel

Միջոցառման շրջանակներում նախատեսված են տոնավաճառային ներկայացումներ և համերգներ, խամոնի կտրման վարպետության դասեր և, իհարկե, տարբեր տեսակների համտեսումներ: Նշենք, որ այս տարի Feria del Jamon de Teruel-ը տոնում է իր 30-ամյակը: Գաստրոնոմիկ միջոցառումը կտևի մինչև սեպտեմբերի 14-ը:

You might also like