Համբուրգը ճանաչվել է լավագույն քաղաքն աշխարհում գիշերային կյանքի համար

Շատ զբոսաշրջիկներ, ովքեր բուռն գիշերային կյանքն համարում են հանգստի իդեալական տարբերակ, երազում են այցելել այնպիսի քաղաքներ, ինչպիսիք են՝ Լաս Վեգասը և Ռիո դե Ժանեյրոն։ Սակայն այս տարի այդ կատեգորիայի ճանապարհորդների համար իդեալական տուրիստական ուղղություն է ճանաչվել Համբուրգը։

Համբուրգ, Գերմանիա

Այդ եզրահանգմանն են եկել Hostelworld հոսթելների ամրագրման օնլայն հարթակի փորձագետները, ովքեր հարցում են անցկացրել 27 երկրից իրենց 4100 օգտատերերի շրջանում։ Հարցման մասնակիցները գնահատել են իրենց հաճելիորեն զարմացրած քաղաքները այնպիսի չափանիշներով, ինչպիսիք են՝ գիշերային հաստատությունների և միջոցառումների բազմազանությունը, բարյացկամ տեղաբնակները և նրանց վերաբերմունքը զբոսաշրջիկների հանդեպ, գները, անվտանգության մակարդակը և այլն։

Կոպենհագեն, Դանիա

Ստորև ներկայացված են աշխարհի 10 լավագույն քաղաքները գիշերային կյանքի համար։

1. Համբուրգ;
2. Կոպենհագեն;
3. Բեռլին;
4. Դուբլին;
5. Ամստերդամ;
6. Սան Ֆրանցիսկո;
7. Գյոթեբորգ;
8. Պրահա;
9. Վարշավա;
10. Նյու Յորք։

 

You might also like