Եվրոպայում գործարկվում է «կիսամերկ շոփինգ»

Բեռլինի առևտրի կենտրոններից մեկը անցկացրել է ակցիա այն գնորդների համար, որոնք գնումների են եկել միայն ներքնազգեստով, խոստանալով նրանց անվճար զգեստապահարան: Այսպիսի անսովոր ակցիա որոշել է անցկացնել  Desigual իսպանական հագուստի բրենդը իր ամառային հավաքածուի ցուցադրման շրջանակներում:

Առաջին հարյուր գնորդներին, որոնք բուտիկ էին եկել միայն ներքնազգեստով, սեփակաանտերերը հնարավորություն են տվել  ընտրել անվճար զգեստներ: Հետաքրքիր է, որ նմանատիպ ակցիա ծրագրում են անցկացնել նաև Նյու-Յորքում/ԱՄՆ/, Ստոկհոլմում/Շվեցիա/, Լոնդոնում/Մեծ Բրիտանիա/, Պրահայում/Չեխիա/ և Մադրիդում/Իսպանիա/:  Խանութի աշխատակիցներից մեկը պատմել է, որ մեկ անգամ նույնիսկ բանը հասավ ոստիկանությանը, քանի որ ստիպված էին կես ժամ շուտ բացել ամենամարդաշատ բեռլինյան մայրուղիներից մեկում գտնվող բուտիկը: Այդ ընթացքում դռների մոտ մի քանի հարյուր հոգանոց ներքնազգեստով գնորդների  հերթ էր գոյացել:

 

You might also like