Հայիթին գործարկել է նոր նախաձեռնություն՝ ուղղված երկրի հյուրանոցների տեսակավորման նոր համակարգին: «Հիբիսկուս» դասակարգման նոր համակարգը իր անվանումը ստացել է Հայիթիի ազգային ծաղկից, որն այժմ կդառնա ռեբրենդինգի ենթարկված ընկերությունների նոր լոգոտիպը: Առաջին ռեբրենդինգը կսկսվի հարավային տարածաշրջանում: Ծրագրի առաջին փուլը կանդրադառնա հյուրանոցներին, այնուհետև կանցնի Հայիթիի մնացած տուրիստական սեկտորին:
«Հիբիսկուս» ապրանքանիշը կփոխարինի ստանդարտ աստղային համակարգին՝ հանդիսանալով հյուրանոցային մակարդակի ցուցանիշ: Հայիթիի տուրիզմի նախարարը իր հայտարարությունում նշել է, որ հիբիսկուսի հինգ ծաղիկը կնշանակի հյուրանոցի հարմարավետության առավելագույն մակարդակ, մեկ ծաղիկը՝ նվազագույն: 21 որակավորման սպաներից կազմված խումբը կսկսի ստուգել հարավային շրջանի հյուրանոցները, որպեսզի գնահատի դրանց հարմարավետության աստիճանը. հայտնում է Carribean Journal-ը: