Վարքագծի կանոններ Եվրո-2016-ին Ֆրանսիա այցելողների համար

Առաջիկա ամսում հազարավոր երկրպագուներ տարբեր երկրներից կայցելեն Ֆրանսիա իրենց ֆուտբոլի ազգային հավաքականին աջակցելու համար։ Եվրոպայի առաջնության կազմակերպիչները հրապարակել են վարքագծի կանոնների ցանկ, որին պետք է ծանոթանա այս սպորտի յուրաքանչյուր սիրահար։ 2016_06_10_25400Մարզադաշտերում սահմանված անվտանգության մակարդակի բարձրացման պատճառով բոլոր երկրպագուները պետք է մարզադաշտ գան խաղի մեկնարկից 3 ժամ առաջ։ Այցելուները պետք է իրենց հետ ունենան անձը հաստատող փաստաթուղթ և տոմս՝ գնված տոմսարկղից  կամ պաշտոնական գործընկերներից։ Լանս քաղաքում փողոցում ալկոհոլային խմիչքների օգտագործումը կպատժվի տուգանքով, իսկ Մարսելում արգելված է գիշերը լողալ ծովում։  Առաջնությունն ընդունած քաղաքներում  խաղերին կարելի է հետևել հատուկ կառուցված ֆան գոտիներում, որոնց ամբողջական ցանկը ներկայացված է իրադարձության պաշտոնական կայքում։ auto_euro-2016-fans-111465594403Զբոսաշրջիկները նաև պետք է հրաժարվեն ավտոմեքենայով և ավտոբուսով երթևեկությունից․ լիցքավորման կայաններում հերթերը և ճանապարհների խցանումները կարող են խափանել ձեր պլանները։

You might also like