Այս տարվա հունիսի 12 -ից հուլիսի 13-ին Բրազիլիայում կանցկացվի հոբելյանական 20-րդ Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: Մենք ձեզ կպատմենք այն մասին, թե որ մարզադաշտերում են տեղի ունենալու ֆուտբոլային մենամարտերը, որ բարեր կարելի է այցելել, ինչ վերցնել ձեզ հետ և ուր այցելել խաղերից բացի ընդունող տասներկու քաղաքներում:
Ռիո դե Ժանեյրո
Մարզադաշտ
«Մարականա» մարզադաշտում, որտեղ տեղի կունենա Աշխարհի առաջնության եզրափակիչ խաղը և ևս վեց խաղ, համարվում է Բրազիլիայի ոչ պատշոնական պաշտամունքի տաճարը: Հենց այստեղ են Պելեն և Ռոմարիոն խփել հազարավոր գոլեր: Հենց այստեղ` «Մարականա» մարզադաշտում, որը վերանորոգումից հետո կարող է տեղավորել 78 հազար հանդիսատես, բրազիլացիները ապրել են նաև ամենամեծ հիասթափությունը, երբ 1950 թվականի Աշխարհի առաջնությանը «գնդակի կախարդները» պարտվեցին Ուրուգվայի հավաքականին 2:1 հաշվով: Այս խայտառակ ցուցանիշները դեռևս մտահոգում են բրազիլացիներին:
Սառը գարեջուր
Գնեք մեկ գավաթ լցնովի գարեջուր սպորտային բարերում և ռեստորաններում մարզադաշտի արևմուտքում և հարավում: Միայն հիշեք, որ այս վայրերում անհավատալի մեծ բազմություն է լինում: Բայց չէ որ սա Աշխարհի առաջնությունն է, որտեղ ապստամբ երկրպագուների ամբոխը լրիվ նորմալ երևույթ է:
Եղանակ
Չնայած նրան, որ հունիսը և հուլիսը Բրազիլիայում ձմեռային ամիսներ են` օդի ջերմաստիճանը այստեղ չի իջնում 25 աստիճանից, իսկ երբեմն էլ ջերմաչափի սյուները խենթանում են և ցույց տալիս 30 աստիճան Ցելսիուս: Դա չոր սեզոն է, այնպես որ անձրևանոցը կարող եք թողնել տանը:
Ի՞նչ վերցնել ձեզ հետ
Հողաթափեր, լողափի սրբիչներ, լողազգեստ/լողավարտիք, պարի կոշիկներ, բլուզ զով երեկոների համար: Եվ չմոռանաք վերցնել վարկային քարտը խոստումնալից մնացորդով, քանի որ Ռիոն հարավային Ամերիկայի ամենաթանկարժեք քաղաքներից մեկն է:
Ի՞նչ է իրենից ներկայացնում Ռիո դե Ժանեյրոն
Իզուր չեն Ռիոն անվանում «Հրաշալի քաղաք»: Այն շրջապատված է ոսկե ավազներով, հիասքանչ ծովածոցերով և լեռնային անտառներով, որտեղ իշխում են դարչնագույն կապիկները, իսկ տուկանները փորձում են պահել իրենց հսկա նարնջագույն կտուցները: Բացի այդ, սա հզոր դիմակահանդեսային մշակույթի քաղաք է, սամբա-շորոյի և բոսսա-նովայի հայրենիքը, հրաշալի գաղութային ճարտարապետության և ֆավելների «բազմահատորյակ», որը հավասարապես բաց և վտանգավոր է զբոսաշրջիկների համար:
Քաղաքի շրջակայքը
Քաղաքից դուրս գտնվելը իսկական դրախտ է արշավականների համար: Առավոտյան կարելի է բարձրանալ Կորկովադո լեռը, որտեղ գտնվում է հայտնի Քրիստոսի արձանը, և հասցնել ճաշին: Ռիո դե Ժանեյրոյի ավելի էներգետիկ հյուրերը կարող են երեք ժամում ավտոբուսով գնալ Պետրոպոլիս` բրազիլական կայսրերի և XIX դարի ազնվականների ամառային նստավայր:
Սալվադոր
Մարզադաշտ
«Ֆոնտե-Նովա» մարզադաշտում, որտեղ տեղավորվում են 55 հազար հանդիսատես, կանցկացվի Աշխարհի առաջնության վեց խաղ, այդ թվում` քարորդ եզրափակչի խաղերից մեկը: 2007 թվականին փլուզվել է մարզադաշտի վերին բացօթիկներից մեկը, որից հետո ասպարեզ ենթարկվել է մանրակրկիտ վերանորոգման: Այս յուրօրինակ կառույցի մի մասը ամբողջովին բաց է, այնպես որ այստեղից կարելի է վայելել լճի անկրկնելի տեսարանով և երեկոյան ֆավելների առկայծուն լույսերով:
Սառը գարեջուր
Արենան 15 րոպե հեռավորության վրա է գտնվում հին քաղաքից` Պելուրինհոյից, որը պարզապես լի է բարերով և ռեստորաններով և, անկասկած, Աշխարհի խաղերի ընթացքում կդառնա ժամանցի կենտրոն: Շատ տեղաբնակներ նախընտրում են Rio Vermelho թաղամասի գիշերային կյանքը, որտեղ կարելի է գարեջուր ըմպել, բազմաթիվ բարերից մեկում:
Եղանակ
Պատրաստ եղեք նրան, որ մի քանի օր շարունակ հունիս-օգոստոսին Սալվադորում կարող են հորդառատ անձրևներ տեղալ: Լավ նորություն է այն, որ այստեղ ջերմաստիճանը երբեք չի իջնում 20°С-ից:
Ի՞նչ է իրենից ներկայացնում Սալվադորը
Եթե դուք պատրաստվում եք գնալ Բրազիլիա, որպեսզի զգաք այս հրաշալի երկրի իսկական համը, ապա Սալվադորը հիանալի ընտրություն է: Բրազիլիայի Ատլանտյան ափի այս հատվածը լի է մաքուր լողափերով, բայց ամենագլխավորը այստեղ Պորտո դա Բարրան է` լողափ, որը գտնվում է աշխարհի ամենագեղեցիկ ծովածոցերից մեկի` Բիայա դե Տոդոս լոս Սանտոսի մուտքի մոտ: Ամեն տարի փետրվարին Սալվադորում անցկացվում է աշխարհի ամենաաղմկոտ կառնավալներից մեկը, որին մասնակցում է 2 միլիոնից ավել մարդ: Այնպես որ լիովին հնարավոր է, որ ամառային Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կարող է համեմված լինել կառնավալային «համեմունքներով»:
Քաղաքի շրջակայքը
Քաղաքից դուրս հեշտ հասանելի շրջակայքում կան հիանալի արևադարձային լողափեր: Ինչ ասես որ չարժի 50 կմ երկարությամբ ձգվող Պրայյա դու ֆորտե լողափը: Եթե դուք չեք ցանկանում տապակվել արևային գրիլում, ապա ձեզ սպասում են Շապադա-Դիամանտինա ազգային պարկը իր տպավորիչ լեռնային կազմավորումներով, բյուրեղյա մաքուր լճերով և ջրվեժներով, ինչպես նաև` արշավի համար լայն հնարավորություններով:
Ռեսիֆե
Մարզադաշտ
46-հազարանոց «Պերնամբուկու արենան» գտնվում է քաղաքի արևմտյան ծայրամասոււմ` Սան Լորենսու դա Մատա քաղաքի մոտ: Այստեղ հասնելը բավականին հեշտ է, քանի որ այստես հասնում են գնացքներ:
Սառը գարեջուր
Մարզադաշտը գտնվում է Ռեսիֆեյի մեկուսացված թաղամասում, այդ պատճառով մինչև խաղերը ավելի լավ է ժամանց անցկացնել քաղաքում: Լավ բարեր կարելի է գտնել Boa Viagem-ում: Գարեջրի իսկական սիրահարներին դուր կգա Biruta հաստատությունը, որը գտնվում է լողափում:
Եղանակ
Ռեսիֆեն գտնվում է հասարակածից փոքր-ինչ հարավ, այնպես որ ջերմաստիճանը այստեղ դժվար թե իջնի 20 աստիճանից նույնիսկ ձմռան «ցուրտ» ամիսներին: Բայց աշխարհի առաջնությունը անցկացվելու է անձրևների սեզոնին: Իսկ եթե Ռեսիֆեում անձրև է գալիս, ապա դա, որպես կանոն, իսկական հեղեղ է:
Ի՞նչ է իրենից ներկայացնում Ռեսիֆեն
4 միլիոն բնակչությամբ Ռեսիֆեն Պարնամբուկու նահանգի մայրաքաղաքն է: Boa Viagem հեղինակավոր թաղամասում կա հիանալի լողափ, բայց այստեղ արգելված է լողալ` շնաձկների հնարավոր հարձակման հետ կապված: Հին քաղաքում, որը կոչվում է Ռեսիֆե Անտիգո, կան մի շարք հիասքանչ ռեստորաններ և խորտկարաններ օվկիանոսի ափին, որտեղ մատուցվում են «վաղվա թարմության» տեղական ծովամթերք:
Քաղաքի շրջակայքը
Քաղաքից մեկ ժամվա հեռավորության վրա է գտնվում Պորտո դե Գալինասը, որը բազմիցս ճանաչվել Բրազիլիայի լավագույն ծովեզրյա ուղղություն:
Շարունակելի…