Այս տարվա հունիսի 12 -ից հուլիսի 13-ին Բրազիլիայում կանցկացվի հոբելյանական 20-րդ Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: Մենք ձեզ կպատմենք այն մասին, թե որ մարզադաշտերում են տեղի ունենալու ֆուտբոլային մենամարտերը, որ բարեր կարելի է այցելել, ինչ վերցնել ձեզ հետ և ուր այցելել խաղերից բացի ընդունող տասներկու քաղաքներում:
Ֆորտալեզա
Մարզադաշտ
«Կաստելաո» մարզադաշտում հանգիստ կարող է տեղավորվել 67 հազար հանդիսատես, և այն կարծես հսկայական հողմածաղիկ լինի: Մի քանի պատճառներ կան, որպեսզի գնաք այս շրջան. մոտակայքում է գտնվում Ֆորտալեզայի ամենահայտնի լողափը՝ Իրասեման:
Սառը գարեջուր
Եթե դուք անտանելի ցանկություն ունեք ալկոհոլային դոպինգի, ապա ձեզ անհրաժեշտ է այցելել մշակութային Դրագաու-դու-Մար կենտրոն կամ Իրասեմա և Մեյրելեշ լողափներից քիչ հեռու գտնվող բարերից մեկը:
Եղանակը
Այստեղ գրեթե միշտ տաք է, չնայած` հունիս-հուլիս ամիսներին անձրևը իր վերջին ակորդներն է նվագում: Բայց տաքը այդքան էլ չի զգացվում, քանի որ այստեղ ուժեղ քամիներ են լինում, որոնք գրավում են սերֆինգի սիրահարներին, որոնք հիմնականում զվարճանում են Կումբուկո լողափում:
Ի՞նչ է իրենից ներկայացնում Ֆորտալեզան
Քաղաքը համարվում է բրազիլական ֆորրո զուգապարի մայրաքաղաքը, այդ պատճառով ձեզ սպասվում է անվերջ պարային երեկոներ, որոնցից հրաժարվելը պարզապես անհնարին է: ճարտարապետության տեսանկյունից քաղաքը այնքան էլ գեղեցիկ չէ: Քաղաքը կարելի է անվանել բազմահարկերի և նեղլիկ աղյուսե տների խառնուրդ, սակայն Ֆորտալեզայի գրավող լողափերը փոխհատուցում են քաղաքի շրջանների անգրավիչ տեսքը: Տեղաբնակները ազատասեր են և շատ են հպարտանում նրանով, որ հենց իրենց քաղաքում է 1884 թվականին առաջին անգամ արգելվել ստրկությունը:
Քաղաքի շրջակայքը
Այցելեք Սեարա ծովեզերք, որպեսզի ավելի հետաքրքիր լողափեր գտնեք: Անպայման եղեք Կանոա-Կեբրադա կամ Ժերիկոակոարա լողափերում, որոնք մշտապես ճանաչվում են լավագույնը ոչ միայն Բրազիլիայում, այլև ողջ աշխարհում: Ցանկության դեպքում վարձակալեք սայլակ կամ շրջեք ավանդական ձկնորսական նավակով, որը անվանում են «ժանգադա»:
Սան-Պաուլու
Մարզադաշտ
«Կորինտիանս» մարզադաշտում, որը գտնվում է Սան-Պաուլոյի ամենաաղքատ թաղամասերից մեկում, կանցկացվի ընդհանուր հաշվով վեց մրցաշար, այդ թվում` քառորդ և կիսաեզրափակիչը: Մարզադաշտի տարողունակությունը այնքան էլ տպավորիչ չէ, ընդամենը՝ 48 հազար մարդ, բայց ժամանակավոր տաղավարները թույլ են տվել ընդլայնել մարզադաշտի տարողունակությունը` հասցնելով մինչև 65 հազարի:
Սառը գարեջուր
Բարերով «խաչակրաց արշավանքներ»-ի սիրահարների համար լավագույն շրջանը համարվում է Rua Aspicuelta-ն, որը լի է սառը և բարեհամբույր շինություններով: Բաց չթողեք São Cristóvão-ն, որի պատերին փակցված են ավելի քան 2500 ֆուտբոլային լուսանկարներ:
Եղանակ
Եղանակը Սան Պաուլոյում շատ փոփոխական է: Աշխարհի առաջնության ժամանակ ջերմաստիճանը կարող է լինել ինչպես 20, այնպես էլ 5 աստիճան: Սակայն անձրևը քիչ հավանական է:
Ի՞նչ վերցնել ձեզ հետ
Պատրաստ եղեք փոփոխական եղանակին: Վերցրեք ձեր հետ տաք հագուստ, քանի որ հյուրանոցների մեծամասնությունում ջեռուցման մասին անգամ խոսք չի գնում:
Ի՞նչ է իրենից ներկայացնում Սան Պաուլոն
Հարավային Ամերիկայի խոշորագույն քաղաքներից մեկն է, որի բնակչությունը կազմում է 22 միլիոն մարդ: Քաղաքը բնորոշում են ռեկորդային թվերը. յուրաքանչյուր րոպե Սան Պաուլոյում վաճառվում է մոտավորապես 720 պիցցա: Սան Պաուլոյում կա տասնյակ այգիներ, իսկ նրանցից խոշորագույնը և հայտնին Իբիրապուերան է համարվում: Այնպես որ, պատրաստեք հարմար կոշիկ զբոսնելու համար:
Քաղաքի շրջակայքը
Լավ լողափեր կարող եք գտնել Սանտոսի նավահանգստում. ի դեպ, Պելեն իր կարիերայի մեծ մասը այդտեղ է անցկացրել: Իսկ եթե դուք սերֆեր եք, ապա ձեզ հարկավոր է գնալ Իլյաբելա լողափ և իր ժպտացող անվանումով Ուբատուբա լողափ:
Կույաբա
Մարզադաշտ
Նահանգապետ Ժոզե Ֆրաժելլիի մարզադաշտը, որը շատ հաճախ անվանում են պարզապես «Վերդան», իր մեջ տեղավորում է 45 հազար հանդիսատես, և այստեղ կանցկացվի աշխարհի առաջնության չորս խոշոր մրցաշար: Դա բացառապես նոր կառույց է, որը կառուցվել է հնի փոխարեն, որը ներառված է եղել Աշխարհի առաջնության նախապատրաստական նախագծերի մեջ:
Սառը գարեջուր
Մարզադաշտից ոչ ավել, քան չորս թաղամաս այն կողմ ձեզ սպասում է բազմաթիվ բարերի և ռեստորանների ընտրանի, որտեղ մատուցում են աստվածային «էսպետո»՝ շամփուրի վրա պատրաստած տարբեր տեսակի միս:
Եղանակ
Կույաբայում հունիս-հուլիս ամիսներին պարզապես անտանելի տաք եղանակներ են. միջինում մոտավորապես 31 աստիճան: Դա ցերեկը, իսկ գիշերները ստիպված եք փաթաթվել տաք վերմակոով, քանի որ ջերմաստիճանը նվազում է մինչև +10°С աստիճան, որը Բրազիլիայում գործնականում «ցուրտ» է: Սակայն դա բավական չէ, որպեսզի ազդի քաղաքի հետաքրքիր գիշերային կյանքի վրա:
Ի՞նչ է իրենից ներկայացնում Կույաբան
Կուբայան Աշխարհի առաջնության մասնակից ամենափոքրիկ քաղաքներից մեկն է: Բայց դրա հետ մեկ տեղ սա Բրազիլիայի ամենահին քաղաքներից է, որը լքված է եղել գրեթե երկու դար: Այստեղ կա այն ամենը, որպեսզի ընկղմվես բրազիլիական ոգու մեջ. յուրահատուկ մշակույթ, խեցեգործության հնագույն ավանդույթներ, համեղ տավարի ջերեկի և կրակոտ կուրուրու պարի ռիթմեր:
Քաղաքի շրջակայքը
Տարածաշրջանի լավագույն ուտեստները պատրաստում են Regionalíssimo ռեստորանում, որը գտնվում է գետի թանգարանի տարածքում, որը ներառում է արհեստների համեստ ցուցահանդեսը: Տեղի ձկնորսների առավոտյան որսը կարող եք համտեսել Porto Conceição ռեստորանում, իսկ Sorveteria Nevaska պաղպաղակ-սրճարանում կարող եք պատվիրել զարմանալի աղանդերներ, սկսած` գուավոյից, բրազիլական ընկույզներից, մանգոյից և Ամազոնի կակաոյից:
Շարունակելի…