Օտարազգի զբոսաշրջիկները, որոնք այցելում են Վիետնամի հիմնական տուրիստական ուղղությունները, շուտով պաշտպանված կլինեն գողերից և խաբեբաներից: Վիետնամի վարչապետ Նգուեն Տան Զունգը հրահանգել է ստեղծել տուրիստական ոստիկանական խումբ: Սպաները պետք է իմանան օտար լեզուներ և ընկերասեր լինեն. հայտնում է Stuff.co.nz-ն:
Վիետնամ այցելող օտարազգի զնոսաշրջիկների թիվը տարեց տարի ավելանում է: Այսպես հունվարից մինչև հունիս Վիետնամ է այցելել 3.5 միլիոն օտարազգի, որը 2.6 %-ով շատ է անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Տուրիստական ոստիկանությունը կաշխատի երեք քաղաքներում, որտեղ տարեկան ավելի քան մեկ միլիոն զբոսաշրջիկ է լինում: Ինչպես նաև, կբացվեն թեժ գծով օգնության կենտրոններ: