Պատերին գրություն թողնելու ավանդույթը խորը արմատներ ունի, որոնք տանում են դեպի պալեոլիթի դարաշրջան։ Քարե դարում ժառյափոր գրությունները համարվում էին արվեստի տեսակ, իսկ այսօր այդ արարքը համարվում է վանդալիզմ։ Այդ պատճառով Չինաստանի իշխանությունները ընդունել են նոր կանոններ զբոսաշրջիկների՝ Էվերերս լեռան վրա իրենց անվանատառերը թողնելու մուլուցքի դեմ պայքարում։
Բազային ճամբարի շուրջ կտեղադրվեն հատուկ վահանակներ, որոնց վրա բոլոր ցանկացողները կարող են թողնել իրենց անվան սկզբնատառերը կամ փոքրիկ հաղորդագրություն։ Տեղական իշխանությունները հույս ունեն, որ այն նորարարությունը կօգնի զսպել զբոսաշրջիկների ցանկությունը «իրենցից հետք թողնել» անհամապատասխան և պաշտպանության ներքո գտնվող վայրերում։
Եթե ճանապարհորդները շարունակեն խախտել կանոնը, նրանց անունները կընդգրկվեն սև ցուցակում, որը կհրապարակվի ԶԼՄ-ներում։