Ղրիմի զբոսաշրջիկները դժգոհում են աղմուկից, աղբից և վճարովի լողափներից

Ղրիմում հանգստացող զբոսաշրջիկները մշտապես դիմում են տեղի մամուլին` բողոքներով: Ըստ երևույթին` տեղական ադմինիստրացիայից օգնություն սպասելը անօգուտ է: Բողոքների հիմնական մասը վերաբերվում է աղմուկին: Առաջին հերթին դա բարձր երաժշտությունն է բարերում և ակումբներոմ, որոնք տեղակայված են առողջարանների և հյուրանոցների շուրջը:

Ինչպես հայտնում է տեղական “Сегодня” պարբերականը` վերջին երկու շաբաթների ընթացքում արդեն ստացվել է ավելի քան 50  բողոք գիշերային աղմուկի դեմ տարբեր առողջարանային  վայրերից` Թեոդոսիայից մինչև Գուրզուֆա: Ընդ որում` տեղանքի միայն մեկ հաստատությունը ունի թույլտվություն  ժամը 22-ից հետո երաժշտություն միացնելու համար, մյուսները օրինախախտ են:

Բացի աղմուկից զբոսաշրջիկները դժգոհում են նաև տեղի լողափների վճարից: Այս հարցի շուրջ Ղրիմի զբոսաշրջային ադմինիստրացիա է ներկայացվել հազար հինգ հարյուրից ավել բողոք: Խնդիրն այն է, որ մինչև հանգստի սեզոնը հայտարարվել էր լողափների անվճար լինելու մասին, սակայն հանգստի մեկնած  զբոսաշրջիկները այլ իրավիճակի հանդիպեցին, և այդ սուտն էլ հենց նրանց շատ բարկացրել է:

Հիմնական խնդիրներից մեկն էլ աղբն է. ավելի քան 60 զբոսաշրջիկ բողոք է ներկայացրել, որ առողջարանային վայրերում աղբի կուտակումներ կան:

You might also like