Բևերլի Հիլզի հյուրանոցի հյուրերը կարող են զգալ իրենց «Սիրունիկը» ֆիլմի հերոս

Ֆինանսական մագնատ Էդուարդ Լյուիսի և գեղեցկուհի Վիվիանի հեքիաթը գրավել է հազարավոր կանանց սրտերը ամբողջ աշխարհում: «Սիրունիկը» ֆիլմի 25-ամյակի առթիվ  Բևերլի Հիլզի Four Seasons Beverly Wilshire Hotel հյուրանոցի ղեկավարությունը առաջարկում է իր հաճախորդներին օգտվել ծառայությունների նոր փաթեթից:

Four Seasons Beverly Wilshire Hotel

15  հազար դոլար արժողությամբ ծրագիրը ներառում է բնակությունը լյուքս դասի հյուրանոցում, շոփինգ Բևերլի Հիլզի խանութներում անձնական խորհրդատուի ուղեկցությամբ, էթիկետի դասընթացներ, պիկնիկ և ռոմանտիկ ընթրիք:

“Pretty Woman” Film stills, Beverly Wilshire Hotel

Հյուրանոցի հյուրերը, որտեղ տեղի են ունեցել ֆիլմի նկարահանումները, նաև կարող են վերարտադրել Ջուլիա Ռոբերթսի և Ռիչարդ Գիրի հայտնի տեսարանները հատուկ ֆոտոսեսիայի շրջանակներում: Ծառայությունների ավելի լայն ընտրանիով համանման այլ առաջարկները կարժենան 22,5 և 100 հազար դոլար:

You might also like