ԱՄՆ նախագահի նստավայրը` Վաշինգտոնի Սպիտակ տունը, փակ է զբոսաշրջիկների համար: Էքսկուրսիաները դադարեցվել են մինչև հետագա ծանուցումը սպասարկող անձնակազմի քանակի նվազեցման պատճառով, որը պայմանավորված է բյուջետային ծախսերի կրճատումով:
Ինչպես հայտնում է ՌԻԱ «Նովոստին»` հղում կատարելով Սպիտակ տան տուրիստական կենտրոնի տեղեկատվական ծառայությանը, արդեն ծրագրավորված էքսկուրսիաները չեն հետաձգվի: Այցելությունները դեպի նախահագի նստավայր շատ հայտնի են ամերիկացի և օտարերկրացի զբոսաշրջիկների շրջանում:
Հյուրերի ամենամեծ հոսքը, սովորաբար, լինում է գարնանային արձակուրդներին: Այցելությունը անվճար է, բայց ամերիկացիները այն պետք է նախօրոք ամրագրեն իրենց կոնգրեսմենի գրասենյակի միջոցով, իսկ օտարերկրացի զբոսաշրջիկները` իրենց երկրի դեսպանատան միջոցով: