Գվարդիականին, ով զվարճացրել է զբոսաշրջիկներին Բուքինգեմյան պալատում, սպասում է հետաքննություն (Վիդեո)
Բուքինգեմյան պալատի պատվո պահակախմբի զինվորականը որոշել է մի քիչ զվարճացնել հանդիսատեսին և սկսել է պարել: Կատարելով պարտադիր քայլեր դեպի պատը՝ ժամապահը մեկ քորել է քիթը, մեկ՝ ծիծաղելիորեն թեքվել դեպի ցած: Ընդ որում, նույնիսկ զբոսաշրջիկները, որոնց ձայները լսվում են տեսանյութի մեջ, քննարկում էին, թե կպատժվի արդյոք գվարդիականը իր պարի համար:
Զարմանալի չէ, որ անմիջապես այն բանից հետո, երբ տեսանյութը հայտնվել է YouTube-ում, Մեծ Բրիտանիայի զինված ուժերի հրամանատարությունը սկսել է հետաքննել այս միջադեպը: Պաշտոնապես, քայլերը, որոնք կատարել է զինվորականը, արգելված չեն կանոնադրությամբ: Սակայն, գվարդիականները ունեն հատուկ քայլք, որը ժամապահները պետք է պահպանեն:
Երկրի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ տեղյակ է ստեղծված իրավիճակին և հայտնել է սեփական հետաքննությունն անցկացնելու մասին: Ամենայն հավանականությամբ՝ չափանիշներին չհետևող զինվորականը պետք է պատրաստ լինի լուրջ կարգապահական տույժի: Ընդ որում, թագավորական ընտանիքից ոչ մի պահանջ չի ներկայացվել: