Վերջալույսը օրվա ամենակախարդական պահն է, որն օգնում է նկարիչներին, լուսանկարիչներին և բացիկներ արտադրողներին: Ձեզ ենք ներկայացնում լավագույն վայրերը, որտեղ կարելի է հետևել հորիզոնի ետևն անցնող արևի կատարելությանը:
Գուանշան (Թայվան)
Գուանշան քաղաքը համարվում է Հարավային Թայվանի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը: Նման անուն ունի նաև Կենտինգ ազգային պարկում գտնվող 152 մետրանոց լեռը, որի բարձրությունից բացվում է Հենգչուն թերակղզու լավագույն տեսարանը:
Թերակղզում անգամ ավտոմեքենայի ճանապարհներ չկան, որն էլ այս վայրը դարձնում է իսկական դրախտ: Մի խոսքով այստեղ ոչինչ չկա, բացի տաք աղբյուրներից, խիտ անտառներից և անհավանական գեղեցիկ մայրամուտներից: Իսկ լ հորիզոնում հայտնված արևին տեսնելու ավագույն վայրը Fude տաճարին մոտ գտնվող տաղավարն է: