Բրիտանացի զբոսաշրջիկը British Airways ավիաընկերության մեղքով ճանապարհորդության է մեկնել ոչ թե իսպանական Գրանադա, որտեղ այդքան երազում էր հայտնվել, այլ՝ Կարիբյան ջրավազանի Գրենադա կղզային հանրապետություն:
Իսպանիայից զրկված ատամնաբույժ Էդվարդ Գեմսոնը չստացված ճանապարհորդության համար մեղադրում է ավիաընկերության գործակալին, ով սխալ է թույլ տվել՝ որպես վերջնական նպատակակետ նշելով ոչ թե Grаnada, այլ՝ Grenada: Ավելին, տոմսի վրա նշված չի եղել օդանավակայանի կոդը, ինչը կարող էր օգնել ճիշտ ժամանակին փոխել ուղղությունը:
Արդյունքում, Գեմսոնը իր ուղեկցի հետ միայն օդում են նկատել, որ գնում են ոչ այնտեղ, որտեղ ցանկանում էին և թռիչքից ինը ժամ անց նրանք արդեն Սենտ Ջորջեսում էին՝ Իսպանիայից ավելի քան 6հազար կմ հեռու: Նրանց օգնության եկած թռիչքի անձնակազմը խոստացել է անհաջողակ ճանապարհորդներին ետ ուղարկել Լոնդոն և նստեցնել դեպի Գրանադա գնացող ինքնաթիռ, սակայն երեք օր անց թռիչքը իրականացել է առանց նրանց: