Մայիսի մեկին հունական Սանտորինի կղզում կբացվի նոր հյուրանոց: Փոքր, ավելի ճիշտ փոքրիկ Alta Vista Suites հյուրանոցը մինչ այս պահը պատկանում էր Հունաստանի և կիպրոսի հայտնի փոփ-աստղ Միխալիս Հաթզիգիաննիսին, ով ներկայացրել է Կիպրոսը Եվրատեսիլին 1998 թվականին:
Alta Vista հյուրանոցում կա ընդամենը երեք սուիթ, որոնք զարդարված են ռոմանտիկ ոճով: Senses սուիթը բացվում է հենց լողավազանի վրա, Love սուիթը ունի մեծ տարածք և մեկ լրացուցիչ մահճակալ, Passion սուիթը ամենահարմարավետն է մեղրամիս անցկացնելու համար: