[Գ] Սկսած հուլիսի 18-ից, ամեն չորեքշաբթի Hot-Tours տուրիստական ընկերությունը կազմակերպում է չարտերային չվերթներ Երևան-Սալոնիկ-Երևան ուղղությամբ: Մանրամասն՝ www.hot-tours.am, Հեռ.՝ (010) 58.27.37
Հունաստանի Սանտորինի կղզում բացվել է Ակրոտիրի (Akrotiri) հրվանդանի հին հունական քաղաքի ավերակները: Տարածքը զբոսաշրջիկների համար փակվել է 2005 թվականին դժբախտ պատահարից հետո. ուժեղ քամու պատճառով պոկվել է ավերակների վրայի տանիքը, այցելուներից մեկը մահացել է, վեցը` վիրավորվել: «Մենք լիովին վստահ ենք մեր այցելուների անվտանգության մեջ », – ասել է Հունաստանի Մշակույթի և տուրիզմի նախարար Պավլոս Գերուլանոսը (Pavlos Gerulanos) հունական Skai ռադիոկայանի եթերում:
Ակրոտիրիի ավերակները համարվում է Հունաստանի կարևոր հնագույն հուշարձաններից մեկը: Հնագույն քաղաքը, թաղված հրաբուխային մոխրի մեջ, ուներ բազմահարկ տներ, զարգացած կոյուղու համակարգ, այստեղ հայտնաբերվել են նշանակալի արվեստի գործեր, այդ թվում` յուրահատուկ ոճով որմնանկարներ: Մ.թ.ա. II հազարամյակում` քաղաքի ծաղկման շրջանում այն առևտրային կապի մեջ է եղել Էգեյան ծովի կղզիների հետ, այդ թվում` Կրետեի, ինչպես նաև` հեռավոր Միջերկրածովյան երկրների, օրինակ` Եգիպտոսի, հետ: Քաղաքը բնակեցված է եղել նեոլիթյան ժամանակաշրջանից և ամբողջովին ոչնչացվել է մ.թ.ա. XVII դարում Սանտորինիի ուժգին հրաբուխից: