Գրադարանների կվերածվեն հինգ ավտոբուսի կանգառ Սալոնիկի Ֆիլիրո թաղամասում։ Պիլեա Հորտիատիսի քաղաքապետարանի գաղափարը կայանում է նրանում, որ ավտոբուսի սպասաժամանակը դարձնեն ավելի հարմարավետ՝ հին քարե կանգառները վերածելով ժամանակակից գրադարանների։
Արդեն տեղադրվել է առաջին գրադարան-կայարանը Ֆիլիրոյում, որտեղ տեղ են գտել ավելի քան 100 գիրք։ Առաջիկա շաբաթվա ընթացքում նման ևս չորս գրադարան կհայտնվեն թաղամասում։
«Խոսքը հունական ստարդարտների համար աննախադեպ երևույթի մասին է։ Մենք կանգառներում տեղադրել ենք գրքերով դարակներ, նստարաններ, թերթի և ամսագրի տեղեր, հայտարարությունների և շրջանում մշակութային միջոցառումների մասին տեղեկատվությունների հարթակ»,-պատմել է քաղաքապետ Իգնատիուս Կայտեզիդիսը։
Նախատեսվում է տեղադրել ևս մեկ գրադարանային կանգառ Պանորամա թաղամասում և Սալոնիկի այլ թաղամասերում։
«Ուղևորը կարող է վերցնել գիրքը իր հետ կարդալու համար և վերադարձնի մի քանի օր անց։ Նրանք նաև կարող են սեփական գրքերը նվիրել գրադարանին»,-հավելել է քաղաքապետը։
Այլ հոդվածներ
You might also like