Հունաստան. Կրետեի ամրոցը և Մինոտավրների լաբիրինթոսը կհանձնեն Չինաստանի վարձակալությանը

Տուրիզմ և հանգիստ Հունաստանի լավագույն հյուրանոցներում և հանգստավայրերում Hot Tours տուր-օպերատորի հետ >

Հունական կառավարությունը որոշում է կայացրել վարձակալության հանձնել Կրետեի Քնոսսկիյ ամրոցը: Այս միջոցով հույները ցանկանում  են խթանել  գանձարանի հարստացմանը,  վճարել  իրենց  պարտատերերին և ֆինանսավորել մի շարք սոցիալական ծրագրեր: Ավելի վաղ Հունաստանի վարչապետ Լուկաս Պապադիմոսը  հայտարարել էր, որ, չնայած ԵՄ-ի և ԱՄՀ-ի կողմից տրամադրվող երկրորդ վարկին` 130 միլիարդ եվրո, հույները շատ կարճ ժամանակում նորից շտապ օգնության կարիք կունենան:

Համաձայն հունական ԶԼՄ-ների հայտարարության՝ կառավարությունը անցած շաբաթ որոշում է կայացրել  ընդունել կոնսորցիումի չինական ներդնողների առաջարկը՝  Bank of China-ի գլխավորությամբ:  Նրանք ստորագրել են  համաձայնագիր՝  ըստ որի Քնոսսկյան պալատը ՉԺՀ-ին  է հանձնվում  վարձակալման 50 տարի ժամկետով:

Գործարքի գումարը հայտնի չէ, բայց ոչ պաշտոնական տվյալներով այն կարող է կազմել 25 միլիարդ եվրո: Համաձայն լեգենդի՝  Քնոսսկյան պալատը պատկանել է լեգենդար Մինոս թագավորին, և հենց այստեղ է տեղակայված եղել լաբիրինթոսը, որտեղ ապրել է առասպելական Մինոտավրը:

Ամեն տարի հարյուրավոր զբոսաշրջիկներ են այցելում  պատմական հուշարձանը տեսնելու: Իրենց հերթին չինացիները նախատեսում են կառուցել հինգաստղանի հյուրանոց, առևտրի կենտրոն, աքվապարկ, գոլֆ ակումբ, կազինո և անգամ երկաթուղային գիծ օդանավակայանից մինչև Հերակլիոն քաղաքը:

You might also like