Հունաստան. Գավդոս կղզին դրախտային անկյունների տասնյակում է, որոնց մասին ոչ ոք չգիտի

Thrillist  կայքը հրապարակել է աշխարհի տասը թաքնված դրախտային անկյունների ցանկը, որոնց մասին մարդկանց մեծամասնությունը նույնիսկ չի էլ լսել: Ցանկում հայտնվել է հունական Գավդոս կղզին: Գավդոսի մասին, մասնավորապես, ասվում է. «Կղզին Եվրոպայի ամենահարավային սահմանն է՝ ավելի մոտ գտնվելով Աֆրիկային, քան Աթենքին: 50 մարդ բնակչությամբ, ազատ քեմփինգով և նուդիզմով կղզին գրավում է զբոսաշրջիկներին և նատուրալիստներին ամբողջ աշխարհից: Կղզին քչերին է հայտնի, քանի որ այնտեղ կարելի է հասնել միայն նավով, և զբոսաշրջիկների մեծ մասը ընտրում է ամենահայտնի (և Գավդոսին մոտ) Կրետեն:

Gaudos

Ցանկում հայտնվել են նաև.
Սաբա, Կարիբյան ջրավազան
Ստանիել-Կեյ, Բահամներ
Պալմիրա ատոլ, Խաղաղ օվկիանոս
Ուտիլա, Հոնդուրաս
Լամու, Քենիա
Պալմա Ջումեյրա, Դուբայ
Վեկես, Պուերտո Ռիկո
Ֆերնանդու դի Նորոնյա, Բրազիլիա

Fernando de Noronha, Brazil

You might also like