Աթենքում սկսել է գործել «Լեոնարդո դա Վինչի. Մարդ, գյուտարար, հանճար» ցուցահանդեսը, որը վերջին տարիներին հասցրել է լինել Եվրոպայի, Հարավային և Հյուսիսային Ամերիկաների և Ասիայի ավելի քան 20 քաղաքներում: Ցուցահանդեսը անցկացվում է «Էլլինիկոս կոզմոս» (Հունական աշխարհ) մշակույթի կենտրոնում 2013 թվականի հոկտեմբերի 18-ից մինչև 2014 թվականի փետրվարի 16-ը:
Այցելուները կարող են ծանոթանալ Լեոնարդո դա Վինչիի գյուտերի 40 ինտերակտիվ 3D մոդելներին՝ թռչող սարքերից մինչև ռազմական տեխնիկա: Ցուցահանդեսը ուղեցվում է աուդիո ր վիդեո դրայվերներով, որը ստեղծվել է Վիեննայի կիրառական արվեստի համալսարանի հետ համատեղ, որտեղ մանրամասն նկարագրվում է ցուցադրվող գյուտերի աշխատանքը, որի շնորհիվ էլ այցելուները կարող են փորձարկել անսովոր ցուցանմուշները:
Լեոնարդո դա Վինչիի բազմակողմանի՝ գյուտարարի, նկարչի, գիտնականի, ինժեների, քանդակագործի, կենսաբանի, երաժշտի, ճարտարապետի և փիլիսոփայի անհատականությունը բացահայտվում է այցելուների համար նրա գյուտերի և աշխարհահռչակ նկարների թվային պատճենների միջոցով, այդ թվում՝ «Մոնա Լիզան», «Խորհրդավոր ընթրիքը » և «Կզաքիսով տիկինը»: Հասցեն՝ «Էլլինիկոս կոզմոս» մշակույթի կենտրոն, Պիրեոս 254 փողոց, Տավրոս: