Հունաստան․ Սանտորինին լավագույն եվրոպական ուղղությունների ցանկում 8-րդ տեղում է

Կիկլադյան Սանտորինի կղզին զբաղեցրել է  8-րդ տեղը 10 լավագույն լավագույն եվրոպական ուղղությունների ցանկում՝ համաձայն հարցման, որը անցկացվել է ամերիկյան usatoday.com և  10Best.com կայքերում։ Մասնավորապես նշվում է , որ  հունական կղզիների բնական գեղեցկությունը իր գագաթնակետին է հասնում Սանտորինի կղզում՝ շնորհիվ կապույտ ծովի և երկնքի և ստպիտակ տների ու եկեղեցիների յուրօրինակ ներդաշնակության։ Կղզու լողափերը կարծես գեղեցիկ նկարից դուրս եկած լինեն»։ Առաջին տեղը զբաղեցրել է Լատվիայի մայրաքաղաք Ռիգան, որը Եվրոպայի 2014 թվականի մշակութային մայրաքաղաքն է։

Santorini

Տասը լավագույն եվրոպական ուղղությունները  հետևյալն են․

1. Ռիգա, Լատվիա
2. Բերգեն, Նորվեգիա
3. Ինսբրուկ, Ավստրիա
4. Դուբրովնիկ, Խորվաթիա
5. Չեստեր, Անգլիա
6. Պրահա, Չեխիայի Հանրապետություն
7. Բուդապեշտ, Հունգարիա
8. Սանտորինի, Հունաստան
9. Վենետիկ, Իտալիա
10. Բրյուգե, Բելգիա

Riga

You might also like