Հունաստանը ճանաչվել է ընտանեկան հանգստի լավագույն երկիր

Համաձայն հարցման, որը անցկացվել է բրիտանական OnePoll հետազոտական ընկերությունը զբոսաշրջիկների շրջանում, Հունաստանը  Իսպանիայի Բալեարյան կղզիների, Թունիսի և Կանարյան կղզիների հետ միասին, ճանաչվել է ընտանեկան հանգստի  լավագույն ուղղություներից մեկը: Հարցման արդյունքի տվյալներով՝ ծնողների 50 %-ը  իր ամենամյա հանգստի համար ընտրում է վայր՝  բացառապես հիմնվելով այն  փաստին, թե արդյոք դա  հաճելի է  իրենց երեխաների համար, թե ոչ:

Family holiday

Այստեղ տեղին է նշել, որ անցյալ տարի ամառային արձակուրդների ընդհանուրի ծավալի 24 %-ը գնացել է ընտանեկան հանգստի ոլորտին՝ հաշվի առնելով այն, որ հիմնական նպատակը ծնողների համար եղել է հանգստի որակը. հարցվածների 50 %-ը նշել է, որ ընտանիքի հետ միասին հանգստի մեկնելը ընտանեկան կյանքի ամենակարևոր բաղադրիչներից մեկն է համարվում: Հետաքրքիր է նաև այն, որ  հարցմանը մասնակցած հազարավոր 4-16 տարեկան երեխաների  89 %-ը նախընտրում է իրենց արձակուրդը անցկացնել (մասնավորապես կամ ամբողջովին) հայրիկի և մայրիկի հետ: Երեխաների 60%-ը հայտարարել է, որ իրենց նվիրական երազանքը ամառային հանգստի ժամանակ համարվում է անսահմանափակ ժամանակով աքվապարկում գտնվելը, և միայն  22 %-ին  հետաքրքրում են  համակարգչային խաղերը:

You might also like