Հունաստանը զբոսաշրջային հարկ կգանձի

Հունաստանում 2018 թվականի հունվարի 1-ից կգանձեն հարկ ճանապարհորդներից։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցացիան։

Հարկի չափը տարբեր կլինի՝ կախված նրանից, թե որտեղ  կբնակվի զբոսաշրջիկը։ Ամենից շատ սպիտված կլինեն վճարել հինգաստղանի հյուրանոցում կանգ առած զբոսաշրջիկները՝ համարում անցկացրած ամեն գիշերվա  համար 4 եվրո։ Չորսաստղանի հյուրանոցների հաճախորդները գիշերվա համար կվճարեն 3 եվրո, երեքաստղանիներինը՝ 1,5 եվրո։  Ամենից քիչ կվճարեն մեկ և երկու աստղ ունեցող հյուրանոցի բնակիչները՝ կես եվրո։

Բացի այդ, բնակությունը երեքսենյականոց բնակարանում կարժենա մեկ գիշերվա համար 0,5 եվրո։ Նրանք, ովքեր հանգստանալիս կբնակվեն չորսենյականոց բնակարանում, արդեն կվճարեն 1 եվրո։

Հարկը կգանձվի բոլոր զբոսաշրջիկներից՝ և կազմակերպված տուրով եկած, և ինքնուրույն, անկախ սեզոնից։

Այս հարկը հանդիսանում է այս տարվա մայիսին Հունաստանի խորհրդարանի ընդունած կոպիտ էկոնոմիկայի միջոցների փաթեթի մի մասը։

Հուլիսի 1-ից զբոսաշրջային հարկ են գանձում նաև Իսպանիայից պատկանող Բալեարյան կղզիները՝ Մայորկան, Իբիցան, Մենորկան և Ֆորմենտերեն։ Կախված սեզոնից և բնակության վայրից՝ հյուրերը պետք է վճարեն  0,25-ից 2 եվրո հարկ մեկ գիշերվա համար։ Այդ միջոցները կուղղվեն կղզիներում զբոսաշրջային ենթակառուցվածքների պահպանմանը։

You might also like