Հունաստան. Սալոնիկում կանցկացվի սննդի փառատոն

Սալոնիկում (Հունաստան) նոյեմբերի 4-ից կբացվի առաջին միջազգային սննդի փառատոնը, հայտնում է Սալոնիկի զբոսաշրջության կազմակերպությունը:  «Փառատոնը կազմակերպվել է Սալոնիկի քաղաքապետ Յանիս Բուտարիսի նախաձեռնությամբ: Մենք պատրաստվում ենք այն անցկացնել ամեն տարի և դարձնել միջազգային իրադարձություն»,-հայտնում է  կազմակերպության գլխավոր տնօրեն Նիկոս Սապունտիսը: 


«Մենք որոշել ենք այն անցկացնել Սալոնիկում, քանի որ Սալոնիկը հայտնի է որպես Հունաստանի սննդային մայրաքաղաք: Սալոնիկում բազմազգ խոհանոց է առկա»,-նշում է  նա: Այս տարի սննդային փառատոնին կմասնակցեն մոտավորապես 350 խոհարարներ ողջ Հունաստանից, ինչպես նաև այլ երկրներից, այդ թվում` Թուրքիայից և Սերբիայից, որոնք կներկայացնեն իրենց ազգային խոհանոցը:


Փառատոնը կտևի նոյեմբերի 4-ից մինչև դեկտեմբերի 4-ը: Քաղաքի  հյուրանոցներում և ռեստորաններում կանցկացվի խոհարարական երեկոներ: Բացի դրանից, նախատեսվում է մի շարք միջոցառումներ անցկացնել երեխաների համար, որտեղ սննդի երիտասարդ սիրահարները կարող են մասնակցել հունական ուտեստների պատրաստման գործընթացին:
Ն. Սապուտնիսը ավելացրել է, որ հայտնի խոհարարները կաշխատեն նաև Սալոնիկի «Մակեդոնիա» օդանավակայանում, այնպես որ քաղաք եկող զբոսաշրջիկները կարող են անմիջապես ծանոթանալ ազգային խոհանոցին:

You might also like