Սեպտեմբերի 19-ին Սալոնիկում բացվել է «Ընդմիշտ Մարիա Կալլաս» անվանումով ցուցահանդեսը: «Մեգարո Մուսկիս» համերգասրահում կցուցադրվեն աշխարհահռչակ երգչուհու անձնական իրերը: Իր ողջ կարիերայի ընթացքում Կալլասը եղել է Մեդեա, Տիկին Թիթեռնիկ, Ջոկոնդա, Կառմեն և ուղղակի ողբերգական ճակատագրով կին:
Համերգասրահի երրորդ հարկի նախասրահում այցելուները կարող են տեսնել երգչուհու այնպիսի իրեր, ինչպիսիք են, օրինակ, արևային ակնոցներ, որոնք նա այնքան շատ էր սիրում կրել, կամ փոքրիկ բաժակ` վրան «Օ» փորագրված (Օնասիս), ոսկե կախազարդեր և ականջօղեր:
Հատուկ ուշադրության է արժանացված խաչերի հավաքածուն, որոնք Կալլասը կրում էր իր բոլոր ելույթների ժամանակ մինչև մահը: Ուշադրության են արժանացել նաև երեկոյան զգեստները, որոնք ստեղծվել են երգչուհու մտերիմ ընկերուհու և սիրելի դիզայներ ΒIKI-ի կողմից: Բոլոր իրերը պատկանում են կոլեկցիոներ Նիկոս Խարալամպոպուլոսին, որը հավաքել է 20 տարիների ընթացքում:
Ցուցահանդեսը այցելուների համար բաց կլինի մինչև նոյեմբերի 13-ը ցերեկային ժամերին «Մեգերո Մուսկիս»-ի ցուցադրության ժամանակ: Մուտքը անվճար է :