Հունաստանը հեշտացնում է մուտքի թույլտվությունը ԵՄ կազմից դուրս գտնվող երկրների զբոսաշրջիկների համար

Տուրիզմ և հանգիստ Հունաստանի լավագույն հյուրանոցներում և հանգստավայրերում Hot Tours տուր-օպերատորի հետ >

Հունաստանի արտաքին գործերի նախարար Ստավրոս Դիմասը հանձնարարել  է  առավելագույնս հեշտացնել հունական դեսպանատների կողմից  Եվրոպական Միության կազմի մեջ չմտնող երկրների, այդ թվում` Ռուսաստանի, զբոսաշրջիկներին  տրվող վիզաների գործընթացը: Այս մասին ասվում է  Հունաստանի  դիվանագիտական և հյուպատոսական բոլոր  գրասենյակներ ուղարկված ԱԳՆ-ի հանձրարարականներում: Դիմասը պահանջել է տրամադրել «առավելագույնս աջակցությունը երրորդ երկրների քաղաքացիներին, ովքեր ցանկանում են այցելել Հունաստան»` հեշտացնելով վիզայի տրամադրման գործընթացը: Ինչպես ընդգծում են արտգործնախարարությունում` այս նախաձեռնությունը հանդիսանում է  ջանքերի մի մասը` ուղղված օտարերկրյա զբոսաշրջիկների հոսքի ամրապնդմանը ամառային սեզոնի մեկնարկից առաջ: Հանձնարարականը  ներառում է կոնկրետ առաջադրանքներ վեց ամսից հինգ տարի ժամկետով մուտքի վիզայի հանձնման գործընթացի արագացման վերաբերյալ: Դիվանագիտական ​​եւ հյուպատոսական գրասենյակներին  հանձնարարված է  անցկացնել «վիզայի ստացման հայտերի արագ ուսումնասիրում, որը չպետք է անցնի  48 ժամը հայտի հանձնման պահից սկսած /բացառությամբ այն դեպքերի, երբ անհրաժեշտություն կլինի անցկացնել նախնական խորհրդակցություն ԵՄ-ի հետ/, ինչպես նաև` պատշաճ կերպով համագործակցել արտաքին կազմակերպությունների / վիզա-կենտրոնների հետ»: Միևնույն ժամանակ, հանձնարարականում ընդգծվում է  որոշակի կատեգորիայի մարդկանց անվճար վիզաների հնարավոր հանձնման անհրաժեշտության  մասին: Այդ թվում են` մինչև 12 տարեկան երեխաները, աշակերտները, ուսանողները, Հունաստանում կրթություն կամ վերապատրաստում ստացող մարդիկ, գիտական ուսումնասիորւթյունների համար Հունաստան եկած գիտնականները, ինչպես նաև` մինչև 25 տարեկան նորապսակները և այլն: ԱԳ նախարարը ընդգծել է, որ «վիզաների հանձնման գործընթացի հեշտացումը ամբողջովին համաձայնեցված է ԵՄ-ի օրենսդրության հետ/ Շենգենյան կանոններ/` ապահովելով, միաժամանակ, տուրիզմի ոլորտում Հունաստանի ազգային  առաջնահերթությունները»:

You might also like