Հունաստան. Ակրոպոլիս թանգարանի ռեստորանը աշխարհում լավագույն հնգյակում է

Ակրոպոլիս թանգարանի ռեստորանը ընդգրկվել է թանգարաններում գործող աշխարհի լավագույն ռեստորանների հնգյակում. հայտնում է Կանադայում մեծ քանակությամբ վաճառվող «TorontoStar» թերթի էլեկտրոնային պարբերականը:

Acropolis Museum Restaurant

Թերթի էլեկտրոնային պարբերականը հրապարակել է «Թանգարանների ռեստորաններ. գուրմանների համար լավագույն ուղղությունները» հոդվածը, համաձայն որի` Ակրոպոլիս թանգարանի ռեստորանը համարվում է լավագույններից մեկը: Հնգյակում նաև  ընդգրկվել է Նյու Յորքի Ժամանակակից արվեստների թանգարանի  և Փարիզի Օրսեի կերպարվեստի և կիրառական արվեստների թանգարանի ռեստորանները:

Acropolis Museum Restaurant

Հոդվածում նշվում է, որ թանգարանի ռեստորանը գտնվում է Ակրոպոլիսից 300 մետր հեռավորության վրա և այնտեղ շատ հեշտ է գնալ անմիջապես Պարթենոն այցելելուց հետո:

Acropolis Museum Restaurant

Բացի դրանից, ռեստորանից բացվում է հիանալի տեսարան դեպի Ակրոպոլիս, իսկ ճաշացանկը առաջարկում է հունական խոհանոցի ուտեստներ: Հատկապես ընդգծվում է, որ ռեստորանից Ակրոպոլիսի գիշերային տեսքը պարզապես հիացնում է:

You might also like