Էլինիկոնի միջազգային օդանավակայանը, որը եղել է Աթենքի միակ օդանավակայանը 60 տարիների ընթացքում, տասնամյա լքվածությունից հետո կվերանորոգվի:
Lamda Development-ը՝ Չինաստանի և ԱՄԷ-ի ֆինանսական աջակցությամբ, ներկայացրել է օդանավակայանը այգու վերածելու պլանները: Օդանավակայանի տարածքում կգործի երկու հյուրանոց, մի քանի թանգարան, առևտրի կենտրոն և սպորտային հրապարակներ:
Lamda Development -ի գլխավոր տնօրեն Օդիսեյ Ատանասիայի խոստմամբ՝ լքված օդանավակայանի վերանորոգումը կսկսվի 2016 թվականին: