Այս փողոցը կարծես հեքիաթից դուրս եկած լինի: Ծառերով և ծաղիկներով շրջապատված հեքիաթային միջավայրում մարդ մոռանում է ժամանակի մասին: Աշխարհի ամենագեղեցիկ 15 փողոցները ընտրել են BoredPanda կայքի օգտատերերը, որը կազմակերպել էր էլեկտրոնային քվեարկություն: Համաշխարհային թոփ-15-ը գլխավորում է հունական փողոցը, որը գտնվում է Լեսբոսի Մոլիվոս գյուղում: Յասամանային գմբեթով խճաքարային փողոցը վստահաբար առաջ է անցել աշխարհի խոշորագույն զբոսաշրջային վայրերից: Եվս մեկ հունական անկյուն, որը գտնվում է Նաֆպլիոնիում, զբաղեցրել է 8-րդ տեղը: Այսպիսով, աշխարհի ամենագեղեցիկ փողոցները գտնվում են.
Մոլիվոս, Լեսբոս
Բոնն, Գերմանիա
Ստոկհոլմ, Շվեդիա
Սիրո թունել, Ռումինիա
Վալենսիա, Իսպանիա
Կուլլինան, Հարավային Աֆրիկա
Գրաֆտոն, Ավստրալիա
Նաֆպլիոն, Հունաստան
Սպելլո, Իտալիա
Թայվան
Պորտու Ալեգրի, Բրազիլիա
Վաշինգտոն, ԱՄՆ
Խերես, Իսպանիա
Պոզիտանո, Իտալիա
Բրիսբեն, Ավստրալիա: