Հունաստանում ձմեռային դիմակահանդեսների օրացույցը սկսվում է հունվար ամսից: Հունվարի 6-ից մինչև 8-ը Կաստորիում կանցկացվի «Ռագուցարիա» դիմակահանդեսը: Այդ օրերին քաղաքի բնակիչները և հյուրերը փողոց են դուրս գալիս և երգերի ու պարերի օգնությամբ վտարում են չար հոգիներին: Շատերը հագնվում են չար հոգիների պես, վախեցնում են հանդիսականին իրենց չար դիմակներով և փոքրիկ գումար են խնդրում, որպեսզի թողնեն հանգիստ քաղաքացիներին և ընդմիշտ հեռանան: Այսպիսով, այս դիմակահանդեսը որոշ չափով նման է Հելոուինին:
Սալոնիկում դիմակահանդեսը չի անցնում առանց յոգուրտային մենամարտերի և հրավառությունների: Բնակիչները հավաքվում են խմբերով և ուրախանում ողջ օրը: Եվ այդպես մի քանի օր շարունակ: Շատ սիրահար զույգեր նախընտրում են իրենց հարսանեկան միջոցառումը անցկացնեն հենց այդ շրջանում, որպեսզի ընտանեկան կյանքը նույնպես այդքան գունավոր և անմոռանալի լինի:
Քսանտի քաղաքում դիմակահանդեսը անցկացվում է ձմռան վերջին: Հենց այդ ժամանակահատվածում արժե գալ այստեղ, որպեսզի ծանոթանալ ժողովրդական բանահյուսության և ավանդույթների հետ: Այս տոնը հատկապես հայտնի է երիտասարդների շրջանում, որոնք մեծ ուրախությամբ են մասնակցում մեծ սերունդի ավանդական ծեսերին:
Դիմակահանդես Նաուսա քաղաքում: Հյուրերը այցելում են այստեղ, որպեսզի համտեսեն գինու եզակի տեսակներ և հիանան կենտրոնական պարող շատրվաններով, որից ջրի փոխարեն գինի է թափվում: Այս տարի Աթենքը նույնպես զերծ չի մնա դիմակահանդեսներից: Փետրվարին և մարտին քաղաքի բնակիչները ու հյուրերը կդառնան վառ շոուների ականատես և թեմատիկ երեկոների մասնակից: Այդտեղ կարելի է գնալ միայն դիմակահանդեսային հագուստի առկայության դեպքում: Քաղաքային թատրոնները հյուրերին կուրախացնեն դիմակահանդեսային և տարօրինակ ներկայացումներով:
Հունվարի 17-ից սկսվելու է ամենահայտնի և սիրելի Պատրայի դիմակահանդեսը: Մի քանի օրով այդ քաղաքը վերածվում է հեքիաթային թագավորության, որտեղ անցկացվում են գունագեղ շոուներ, ուրախ համերգներ և մանկական տոնական ելույթներ: Հազարավոր բնակիչներ և հյուրեր յուրահատուկ հանդերձանքով անցնում են քաղաքի կենտրոնով: