Մեծ Բրիտանիա. VisitBritain-ի ուշադրության կենտրոնում ֆուտբոլասերներն են

VisitBritain-ը երկարաձգել է անգլիական Barclays (Բարքլայս)  պրեմիեր լիգայի հետ համագործակցության համաձայնագիրը մինչև 2016 թվականը: Նոր համագործակցային նախագիծը նախատեսված է աջակցելու միլիոնավոր ֆուտբոլային հանդիսատեսներին ամբողջ աշխարհից, ովքեր հետևում են Մեծ Բրիտանիայի հավաքականի խաղերին կամ եկել են Բրիտանիա պրեմիեր լիգայի խաղերի համար:

VisitBritain

«Take me There» անունը կրող ինտեգրված մարքեթինգային քարոզարշավը նաև ներառում է մի շարք հարցազրույցներ բրիտանական ակումբների նոր խաղացողների հետ, Thomas Cook Sport տուրիստական գործակալության միջոցով խաղերին մեկնելու տոմսեր ամրագրելու մեթոդների մասին տեղեկատվություն, նյութեր ֆուտբոլային ակումբների մասին, ֆուտբոլային մարզադաշտերին մոտ գտնվող տեսարժան վայրերի այցելելու առաջարկներ, ինչպես նաև` թիմերի վերջին խաղերի արդյունքների մասին տեղեկատվություն: Նոր արշավը նպատակ ունի խթանել այն ուղղությունները, որոնք դուրս են այն տարածքից, որտեղ անցկացվում են Barclays պրեմիեր լիգայի խաղերը. կընդգրկվեն հիմնական «ֆուտբոլային» շրջանները, ինչպիսիք են` Ուելսը (Սվոնսի Սիթի ֆուտբոլային ակումբի հայրենիքը (Swansea City) և  Քարդիֆ Սիթին (Cardiff City)), North West-ը (Նորթ Վեստ), North East-ը (Նորթ Իստ), Midlands-ը (Միդլենդս) և Լոնդոնը, որոնք պատրաստ են ներկայացնել մի շարք զվարճալիքներ իրենց հյուրերին:  Ակնկալվում է, որ բոլոր ֆուտբոլային իրադարձությունները կլուսաբանվեն սոցիալական ցանցերում վերջին թվային տեխնոլոգիաների միջոցով:

Barclays

VisitBritain մարքեթինգային տնօրեն Ջոս Քրոֆթը նշում է, որ «նոր ծրագիրը կօգնի գրավել միլիոնավոր ֆուտբոլային երկրպագուների ամբողջ աշխարհից», իսկ Barclays պրեմիեր լիգայի գործադիր տնօրեն Ռիչարդ Սկուդամորը վստահ հայտարարել է, որ  «ֆուտբոլը  ոչ միայն հասանելի  կդառնա երկրպագուների համար, նրանց համար հնարավորություն կստեղծվի թափանցել ակումբի պատմության և մթնոլորտի մեջ` հայտնվելով նրա հայրենիքում»:

You might also like