Աշխարհի լավագույն մայրամուտները՝ ըստ CNN-ի. վիդեո (Մաս 5)

Վերջալույսը օրվա ամենակախարդական պահն է, որն օգնում է նկարիչներին, լուսանկարիչներին և բացիկներ արտադրողներին: Ձեզ ենք ներկայացնում լավագույն վայրերը, որտեղ կարելի է  հետևել հորիզոնի ետևն անցնող արևի կատարելությանը:

Գրանդ Կանիոն (Արիզոնա, ԱՄՆ)

«Ես հավատում եմ էվոլուցիային: Բայց, երբ Գրանդ Կանիոնով ճանապարհորդում եմ և տեսնում եմ մայրամուտը, հավատում են, որ այստեղ Աստծո ձեռքը խառն է»,- մի անգամ ասել է ամերիկացի սենատոր Ջոն Մաքքեյնը:

Անկախ կրոնական պատկանելության մոտավորապես 4 միլիոն զբոսաշրջիկ ամեն տարի այցելում է 445 կիլոմետրանոց Գրանդ Կանիոն, որը համարվում է մոլորակի ամենախորը կիրճը: Մեծամասնությունը գալիս է այստեղ, որպեսզի հիանա մայրամուտով: Այն բանից հետո, երբ ձեր տեսախցիկի մատրիցան կպատկերի մայրամուտը թվային տվյալների հոսքով, կարող եք փչովի լաստանավով լողալ Կոլորադոյով կամ իջնել կիրճ հնազանդ ջորիների օգնությամբ:

You might also like