Google-ը պաշտպանում է զբոսաշրջիկներին խաբեբաներից

Գուգլը ակցիա է անցկացնում լեհական Զակոպանե լեռնադահուկային առողջարանում, որի շնորհիվ հնարավոր կլինի համացանցում գտնել ավելի շատ օգտակար տեղեկատվություն քաղաքի մասին: Միջոցառման հիմնական նպատակն է օգնել զբոսաշրջիկներին խուսափել խաբեբաներից, որոնք գիշերակաց են առաջարկում գոյություն չունեցող հանգստյան տներում:

Ամեն տարի ձմեռային արձակուրդներից առաջ Զակոպանեում մեծանում են խաբված զբոսաշրջիկների թիվը, ովքեր տոմսեր են գնում «վիրտուալ հանգստյան տներում»: Խաբեբաները համացանցում գոյություն չունեցող հանգստայն տների կայքեր են բացում և բանկի հաշվեհամար: Զբոսաշրջիկներին առաջարկվում է կանխավճար թողնել համարը ամրագրելու համար: Միայն այս տարի ոստիկանությունը նման հինգ դեպք է հայտնաբերել:

Դեկտեմբերի 7 -ից  9-ը Զակոպանեի հյուրանոցների սեփականատերերը կարող են օգտվել Google-ի մասնագետների օգնությունից և ստեղծել իրենց հաստատությունների  անվճար այցեքարտը ծառայությունների քարտեզում. գրում է Podroze.onet.pl-ը: Այսպիսով,  որպեսզի ստուգեն ամրագրված հյուրանոցի «իսկությունը», բավարար կլինի միայն ստուգել Google Map-ում:

You might also like