«Google» ընկերությունը համաշխարհային ցանցի օգտվողներին ներկայացրել է նոր հնարավորություն` զբոսնել ԱՄՆ նախագահների գլխավոր շենքով` Սպիտակ տանը:
Google Art Projects-ի համանուն կայքում օգտվողները կարող են զբոսնել Սպիտակ տան բոլոր անկյուններով` տեսնելով ներքին հարդարանքն ամենայն մանրամասներով
Ինչպես նշել է ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման` «Սպիտակ տունը հայտնի է որպես ժողովրդական տուն, որը պետք է բաց լինի յուրաքանչյուր անհատի համար:»
ինտերնետ-օգտվողներն հնարավորություն ունեն դուրս չգալով տանից կամ գրասենյակից տեսնել Ջորջ Վաշինգթոնի, Աբրահամ Լինքոլնի դիմանկարները: