Google-ը գործարկում է նոր ծառայություն ճանապարհորդության սիրահարների համար: Photo tour ծառայության շնորհիվ` ինտերնետ-օգտատերերը կարող են հայտնվել աշխարհի տարբեր անկյուններում` չհեռանալով համակարգչի առջևից: Ինչպես նաև` որոշել, թե որտեղ կարելի է հանգստանալ իրականում: Ծառայությունը հանդիսանում է Google Maps-ի ծրագրերից մեկը և աշխատում է Google Street View ծրագրի սկզբունքով, որը թույլ է տալիս վիրտուալ ճանապարհորդություն կատարել քաղաքների փողոցներում:
Տարբերությունը կայանում է նրանում, որ Google Street View-ի համար լուսանկարները արված են սարքերով, որոնք տեղադրված են փոխադրամիջոցների վրա: Սակայն կան վայրեր, որտեղ մեքենաների մուտքը անհնար է: Հենց այստեղ են օգնության գալիս ինտերնետ-օգտատերերը և լուսանկարները, որոնք նրանք տեղադրում են համացանցում Picasa և Panoramio կայքերի միջոցով:
Այդպիսով, ընկերությունը միավորել է այդ լուսանկարները և հնարավորություն տվել դիտել դրանք սահուն կերպով: Երբ մեկ վայրի մեծ թվով լուսանկարներ են հավաքվում, դրանք միավորվում են եռաչափ պատկերով: Ներկայումս վիտուալ ճանապարհորդության համար հասանելի է 15 հազար լուսանկար: