Google. Street View-ի պանորամաներում հայտնվել են կենդանաբանական այգիները

Google Street View-ի նոր պանորամաները հնարավորություն են տալիս ծառայության օգտատերերին մոտիկից ծանոթանալ տարբեր երկրների էկզոտիկ կենդանիների հետ: Մասնավորապես, լուսանկարները արվել են Չենդուի պանդաների հետազոտման չինական կենտրոնում, ինչպես նաև՝ Սան Դիեգոյի (Կալիֆորնիա) կենդանաբանական այգում:

 Street View

Բացի այդ, ծառայությունում ավելացվել են լուսանկարներ Ատլանտայի, Չիկագոյի, Հյուսթոնի կենդանաբանական այգիներրից, ինչպես նաև՝ Եվրոպայի, Ճապոնիայի և Հարավարևելյան Ասիայի պարկերից: Ավելի վաղ Street View-ում արդեն կային լուսանկարներ Մադրիդի  Zoo Aquarium-ից և Բարսելոնի Parc Zoologic-ից:

 Street View

You might also like