Google-ի քարտեզները հասանելի են դարձել օֆլայն ռեժիմում

Այժմ մոլորված զբոսաշրջիկները ստիպված չեն լինի փնտրել մոտակա  WiFi հասանելիությունը, որպեսզի օգտվեն իրենց խելախոսների Google Maps  հավելվածից, և չեն սննկանա ռոումինգում բջջային ինտերնետի ծախսերից։  Google  ընկերության բլոգում հայտնվել է տեղեկատվություն այն մասին, որ քարտեզների դիտարկման համար գործարկվել է օֆլայն ռեժիմ։

Google Maps is now available in the offline mode

Հավելվածի օգտատերերը պետք է նախապես ներբեռնեն քարտեզները իրենց հետախոսի մեջ՝ բեռնելով ընտրված քաղաքի սխեման։ Օֆլայն ռեժիմում նաև հնարավոր է ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն  տեղական ծառայությունների, հաստատությունների և խանութների  մասին (աշխատանքային ժամերը, հեռախոսի համարը, այլ օգտատերերի գնահատականները)։ Եթե էլեկտրոնային սարքի վրա առկա է լինում ներբեռնված քարտեզը, հավելվածը ավտոմատ կերպով անցնում է օֆլայն ռեժիմի, իսկ համացանցին միանալու դեպքում՝ տրամադրում հավելյալ տեղեկատվություն (եղանակի տեսություն, խցանումներ և այլն)։

offliune-maps

Ներկայումս նորացված հավելվածը հասանելի է Android օգտատերերի համար ամբողջ աշխարհում։ iOS համակարգով աշխատող սարքերի սեփականատերերը նոր ծառայությունից կարող են օգտվել ավելի ուշ։

You might also like