Հուլիսի 8-15-ը Երևանում տեղի կունենա «Ոսկե Ծիրան» 9-րդ միջազգային երևանյան կինոփառատոնը, որին մասնակցելու համար փառատոնը ստացել է 1000 հայտ` 80 երկրներից:
Այս տարի «Ոսկե Ծիրան» փառատոնի ժյուրիի նախագահն իսպանացի հայտնի կինոռեժիսոր Վիկտոր Էրիսեն է: Մրցութային ծրագրում ընդգրկված է 4 անվանակարգ` «Միջազգային խաղարկային», «Միջազգային վավերագրական», «Հայկական համայնապատկեր» և «Կորիզ»:
«Հայ իրականությունում հայ արվեստը ճանաչվում է աշխարհի կողմից»,-նշեց կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը:
Կինոփառատոնը կանդրադառնա նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը գրքի 2012 համաշխարհային մայրաքաղաքի հռչակմանը, ինչի առթիվ կիրականացվի նոր ծրագիր` «Գիրք և կինո» խորագրով: / Երկիր.am