Ճանապարհորդության մեկնող իսպանացիները կարող են տանը մոռանալ ոչ միայն ակնոցը, այլև՝ զոքանչին

Ներքնազգեստ, ակնոց, տոմսեր և նույնիսկ սեփական զոքանչին. ահա մի քանի օրինակ, թե ինչ են մոռանում տանը իսպանացիները ճանապարհորդության մեկնելիս: Europcar  ընկերության՝ իր սոցիալական ցանցերի այցելուների շրջանում անցկացրած ուսումնասիրության համաձայն՝ առավել հաճախ զբոսաշրջիկները տանը թողնում են ներքնազգեստ: Երկրորդ տեղում գտնվում է մի իրավիճակ, երբ հարցման մասնակիցը մեկնում է ճանապարհորդության նոր վայրեր տեսնելու համար և տանն է թողնում ակնոցը:

MEMORY

Երրորդ և չորրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցնում են անհրաժեշտ իրերի պայուսակը և  իր պարունակությունը, սկսած՝ կոսմետիկայից, մինչև՝ ատամի խոզանակը: Նպատակակետ հասնել առանց ճամպրուկի կամ այն բնակարանի բանալու, որտեղ պատրաստվում են բնակվել. սա նույնպես հաճախ պատահող իրավիճակ է հարցման մասնակիցների մոտ: Շատ հաճախ զբոսաշրջիկները մոտանում են ճանապարհորդության նպատակի հետ անմիջական կապ ունեցող իրերը:

Passport

Օրինակ, հարցման մասնակիցներից մեկը մի անգամ մեկնել է Գերմանիա, որպեսզի մասնակցի ֆուտբոլային մրցաշարի, բայց նրա սպորտային կոշիկները մնացել են Իսպանիայում: Մոռացված իրերի վերը նշված կատեգորիայի հետ համադրելի է նաև մեկ այլ, ոչ պակաս պարադոքսայինը.  իրեր, առանց որոնց ճանապարհորդությունը պարզապես անհնարին կլինի՝ փաստաթղթերը կամ հենց տոմսերը: Եվ վերջապես, Europcar -ի «ամենացրված» օգտատերերը խոստովանել են, որ դեպքեր են եղել, որ տանն են մոռացել շանը, հարսնացուին և զոքանչին:

You might also like