Հնդկական Գոա նահանգի գյուղերից մեկի ադմինիստրացիան օրենք է ընդունել, որը արգելում է սիրահար զույգերին համբուրվել հաարակական վայրերում։ Արգելքի պատճառը, ըստ շրջանի խորհրդարանի, դարձել է այն, որ տեղաբնակներին նյարդայնացնում են որոշ զբոսաշրջիկների անպարկեշտ վարքը։
Հասարակական վայրերում զբացմունքները ցուցադրելու արգելքի բանաձևը տեղական ադմինիստրացիան ընդունել է միաձայն։ Գյուղի բնաիչները սկսել են ակտիվորեն պաստառներ և տեղեկատվական ցուցանակներ տեղադրել՝ նշելով հասարակական վայրերում մտերմության ցուցաբերման անօրինականությունը։ Սակայն չի նշվում, թե ինչ պատիժ է սպառնում օրինախախտներին։